Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ Նվեր Ալբերտի

Շնորհավորում եմ Ձեզ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ: Այս բարդ ու դժվար շրջանում որևէ կառույցի ղեկավարի պաշտոն ստանձնելը նախ և առաջ առաքելություն և ծառայություն է մեր հայրենիքին ու ժողովրդին:  Համոզված եմ, որ Ձեր անցած ճանապարհը, մարդկային որակներն ու  մասնագիտական կարողությունները կնպաստեն  Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կրթական կյանքը  զարգացնելուն, պատերազմի պատճառով կորսված բնականոն ռիթմը վերականգնելուն:

Ուզում եմ հավաստիացնել, որ ԱրՊՀ-ն պատրաստակամ է  համագործակցելու ՇՏՀ-ի հետ տարբեր բնագավառներում՝ ի նպաստ մեր երկրում կրթագիտական  կյանքի զարգացման  և ուսանողների համար  բարձրորակ կրթություն ապահովելուն:

Մաղթում եմ Ձեզ  արդյունավետ գործունեություն և հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի զարգացման և կրթագիտական կյանքի  որակի շարունակական բարելավման: