Հարգանքի տուրք

23.02

2013

DSC00219                              DSC00224
Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում փետրվարի 22-ին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը, պրոռեկտորներ Արտեմ Աբրահամյանը, Վահրամ Բալայանը, Վալերի Ջավադյանը, Վիտալի Յարամիշյանը և մի խումբ դասախոսներ այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հուշաթանգարան և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների հիշատակին:

Ստեփան Դադայանը շնորհավորեց զոհված ազատամարտկների մայրերին` Շարժման 25-ամյակի կապակցությամբ` շեշտելով, որ ազատությունն ու անկախությունը ձեռք են բերվել իրենց զավակների արյան գնով:
<<Մեր քաջազուն տղաների հիշատակը պարտավորեցնում է անշեղորեն ընթանալ դեպի Արցախի վերջնական հաղթանակ և սերունդներին փոխանցել նրանց սրբազան պատգամները>>,- ասաց ԱրՊՀ ռեկտորը:
ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախագահ Գալյա Առստամյանի հետ զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին կազմակերպության գործունեությամբ, հնարավորության սահմաններում աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Միության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Արցախի մայր բուհի ղեկավարությանը` նշելով, որ համալսարանի հետ բարեկամական կապերը վաղուց են ստեղծվել, և գնալով դրանք ավելի են ամրապնդվում:
Կազմակերպության հետ սերտ համագործակցության և մի շարք հարցերում աջակցելու համար ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը պարգևատրվեց ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության <<Պատգամ մայրական. Արցախն է կտակում>> մեդալով և շնորհակալագրով: Տոնի կապակցությամբ միության նախագահը հյուրերին նվիրեց իր հեղինակությամբ լույս տեսած <<ԼՂՀ ազգային-ազատագրական պատերազմ. 1988-2009>> և Գոհար Մարտիկյանի <<Լեոնիդ Ազգալդյան>> գրքերը:
Հյուրերը նույնպես դատարկաձեռն չէին եկել. Արցախի մայր բուհի ղեկավարության կողմից արժեքավոր նվեր մատուցվեց զոհված ազատամարտիկների հուշաթանգարանին:
Նույն օրը` նույն ծրագրով ԱրՊՀ ղեկավարությունը եղավ նաև ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների փառքի սրահում և հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի նվիրյալների հիշատակին: