Արցախի պետական համալսարան
Հարգարժա՛ն տիկին Հակոբյան,
Շնորհավորում եմ Ձեզ ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Արցախի Հանրապետության համար պատմաքաղաքական այս բարդ ժամանակաշրջանում մեծ առաքելություն, միաժամանակ նաև ծառայություն է ստանձնել մի բնագավառի պատասխանատվություն, որով կանխորոշվում է մեր ազգային-մշակութային ինքնության պահպանումն ու ամրապնդումը, կիրթ ու գրագետ, մրցունակ սերունդներով վաղվա հուսալի հիմնաքարի երաշխիքը, գիտությամբ, կրթությամբ, մշակույթով ու սպորտով մեր երկրի անունը միշտ բարձր պահելն ու առաջ շարժվելը:
 
 
Վստահ եմ, որ հանրակրթության բնագավառում ունեցած Ձեր երկարամյա փորձը, մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները ծառայեցնելու եք ի նպաստ բնագավառի զարգացման, առկա խնդիրների համար արդյունավետ լուծման ուղիներ գտնելուն: Իսկ տասնամյակների ընթացքում Ձեր աշխատանքի արդյունքում վաստակած բազմաթիվ սաների, ուսուցչական և ծնողական կոլեկտիվների սերն ու հարգանքը կնպաստեն մեր երկում հանրային համերաշխության ավելացմանը, փոխըմբռնման մթնոլորոտում արդյունավետ աշխատանք ծավալելուն:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, բեղուն գործունեություն՝ ի շահ մեր հայրենիքի զարգացման: