Արցախի պետական համալսարան

Փետրվարի 21-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն  Սարգսյանը հանդիպել է  ուսանողական ինքնավար կառույցների ակտիվի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև  ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ներկայացուցիչներ:

Կարևորելով օրվա խորհուրդը և գիրք նվիրելու ավանդույթը՝ ռեկտոր Ա. Սարգսյանը հանդես է եկել լեզվին նվիրված դասախոսությամբ՝ անդրադառնալով  մայրենի լեզվի պատմական ու քաղաքական դերին, լեզվի զարգացման  պատմությանը, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիներին։  Ռեկտորը նաև արժեքավոր գրքեր է նվիրել ուսանողական ինքնավար կառույցների ակտիվ ուսանողներին:

«Հայոց գրերն ու մայրենի լեզուն այն գերակա արժեքներն են, որոնց շնորհիվ դարերի ընթացքում պատմական ամենաբարդ ժամանակաշրջաններում հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ազգային ինքնությունը»,-ընդգծել է ռեկտորը:

Հանդիպման ընթացքում  ուսանողները հանդես են եկել ելույթներով, ասմունքով: