Արցախի պետական համալսարան

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արմինե Արզումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Մայրենիի տոնին։

Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են լեզվի տոնի խորհուրդը, մայրենի լեզվի ժամանակակից հիմնախնդիրները, փորձել են ցույց տալ լուծման ուղիները` հայերենի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։ Ուսանողները հանդես են եկել նաև ասմունքով՝ լեզվին նվիրված հայ գրականության գոհարներից։ Մասնակիցներին և ներկաներին Գրքի տոնի ու Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ նվիրել են գրքեր։