Արցախի պետական համալսարան

Հարգարժան պարոն Սերոբյան

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ  Շիրակի պետական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ:

Արցախի պետական համալսարանի հետ Շիրակի պետական համալսարանի համագործակցությունը տասնյակ տարիների փորձ ունի, և այդ գործընթացում մեծ է նաև Ձեր ներդրումը:

Կրթական համակարգում ունեցած Ձեր փորձի, մասնագիտական կարողությունների ու մարդկային որակների շնորհիվ, վստահ եմ, հաջողելու եք Ձեր ստանձնած պաշտոնում զարգացման նոր էջ բացել ինչպես ՇՊՀ պատմության, այնպես էլ ԱրՊՀ հետ համագործակցության բնագավառում:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, անսպառ եռանդ և արդյունավետ գործունեություն՝ ի շահ մեր հայրենիքի զարգացման: