Արցախի պետական համալսարան

Փետրվարի 21-ից 25-ը  ՀՀ ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել «Մասնագիտական  կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման ծրագիրը, որը նախատեսված էր մասնագիտական ուսումնական հաստատությունների ՄԿԾ-ների մշակման, բարելավման գործընթացի մասնակիցների համար: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել  ՄԿԾ-ների շարունակական բարելավման գործընթացին:

ԱրՊՀ-ից  ծրագրին մասնակցել է Որակի ապահովման կենտրոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ  Շուշանիկ Սաղյանը, ով,  կարևորելով վերապատրաստման ծրագրին մասնակցելու փաստը, նշել է.

«Վերապատրաստման դասընթացը հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու ՄԿԾ-ների բարելավման մի շարք գործիքների, այլև դրանք կիրառելու մեխանիզմներին: Կարևորվում է կրթական ծրագրերի վերջնարդյունքների դիտարկումը ինչպես բուհի առաքելության, այնպես էլ ուսանողի առաջընթացի համատեքստում»: