Արցախի պետական համալսարան
Հարգելի՛ կանայք և աղջիկներ.
Շնորհավորում եմ Ձեզ` Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս օրը առիթ է` ևս մեկ անգամ արժևորելու և գնահատելու Ձեզ ու Ձեր աշխատանքը: Դուք կրողն եք այն վեհ ու բարձր արժեքների, որոնց շնորհիվ հայը դարերի ընթացքում կարողացել է դիմակայել բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին՝ պահպանելով իր ազգային ինքնությունը:
Հայ կինը օջախի պահապան է, ընտանիքին ջերմություն հաղորդող մայր, հոգատար քույր, բանիմաց մասնագետ, սոցիալական արդարություն ու համերաշխություն տարածող քաղաքացի, իսկ հարկ եղած դեպքում՝ զինակից ընկեր, ինչպես պատմական բոլոր այն ժամանակներում, երբ հայրենիքն է վտանգված:
Առանձնահատուկ խոնարհումս այն հերոսածին մայրերին, ում որդիները դարձան հավերժի ճամփորդ հանուն հայրենիքի պաշտպանության: Մայրեր, ում ապրած ամեն մի օրն ու ժամը իմաստնության, կամքի ուժի և ճշմարիտ ապրելու դաս է ապրողներիս համար:
Հարգելի՛ կանայք և աղջիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ ու անվտանգ օրեր, հաջողություններ անձնական կյանքում և մասնագիտական բնագավառում, անսպառ եռանդ, թող սերն ու ներդաշնակությունը տիրեն ձեր ընտանիքներում։