Արցախի պետական համալսարան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Պետության կարիքների համար հոգեբանական վերականգնման ծառայության մատուցում» ծրագրի շրջանակում  Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանի, կիրառական ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Ա. Առաքելյանի, նույն ամբիոնի դասախոս Ս. Առաքելյանի հետ միասին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ 100-ամյակի կապակցությամբ Չիկագոյի համալսարանի հոգեբանության դպրոցի կողմից իրականացվող «Հետպատերազմյան շրջանում ընտանիքների և պատերազմի մասնակիցների հոգեկան առողջության և բարեհարմարության» թեմայով վերապատրաստման ծրագիրը կյանքի կոչվեց Արցախի պետական համալսարանում:

ԱրՊՀ հոգեբանության կենտրոնում առցանց տեսակապով այսօր՝ մարտի 11-ին, ուսանողները, դասախոսները, տարբեր բնագավառներում աշխատող հոգեբան մասնագետները հնարավորություն ունեցան մասնակցելու վերապատրաստման ծրագրին:

«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո վերոնշյալ խորագրով վերապատրաստումները, սեմինարները խիստ անհրաժեշտ են Արցախի բնակչության, մասնավորապես՝ հոգեբան մասնագետների համար»,-կարևորելով ծրագիրը՝ նշել է հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը:

Ծարգրի ընթացքում ծավալվել է քննարկում արդիական հնչեղություն ունեցող հարցերի ու խնդիրների շուրջ, որոնց վերաբերյալ մասնագիտական լուծման ուղիներ են նախանշվել հիմնական բանախոսների կողմից:

Վերապատրաստման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ծրագիրն իրականացնող մասնագետներին՝ անհրաժշետ համարելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման պարբերականությունը: