Արցախի պետական համալսարան

Մարտի 15-ին ԱրՊՀ կենսաբանության և քիմիայի ամբիոնի նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել է օլիմպիադա «Կենսաբանություն» առարկայից, որին մասնակցել են 9-12-րդ դասարանների աշակերտներ։

Ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աիդա Թորոսյանի խոսքով՝ օլիմպիադայի նպատակն էր ամրապնդել բուհ-դպրոց կապը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Օլիմպիադայում մրցանակային տեղերի արժանացած աշակերտները համալսարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, իսկ մյուս մասնակիցները՝ գրքերով: