Արցախի պետական համալսարան
Համաձայն ԱրՊՀ ուսումնական պլանի՝ ավարտական կուրսերի 6 մասնագիտական խմբերում նախատեսվում է 8 շաբաթ տևողությամբ փորձուսուցում, որը սկսվել է փետրվարի 7-ից և կտևի մինչև ապրիլի 2-ը: Փորձուսուցումը ընթանում է երկու փուլով՝ուսումնական և արտադրական:
ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի խոսքով՝ փորձուսուցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 20-ից ավելի ուսանողներ ունեցող խմբերը բաժանվել են ենթախմբերի:
Ըստ փորձուսուցման բաժնի տրամադրած տեղեկատվության՝ «Ֆինանսներ» մասնագիտության ուսումնական փորձուսուցումը անց է կացվել «Ֆիդես» հիփոթեքային ընկերությունում, իսկ արտադրականը՝ ԱՀ ֆինանսների նախարարությունում, ԱՆՀ-ում, ԱՀ վիճակագրական ծառայությունում, «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում:
«Կառավարում» մասնագիտության ուսանողները ուսումնական փորձուսուցման շրջանակներում ծանոթացել են ԱՆՀ, ԱՀ ԱՎԾ, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության բաժինների գործունեությանը,արտադրականը՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերում, ԱՀ ՊԵԿ-ում:
«Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողները փորձուսուցումն անցել են «Վարանդա Թրավել», «ԹրավելՔլաբ» ՍՊԸ-ներում, «Վալլեքս Գարդեն» ՓԲԸ-ում ևԱՀ ԿԳՄՍ նախարարության զբոսաշրջության վարչությունում:
«Իրավագիտություն» մասնագիտության ուսանողների ուսումնական փորձուսուցումն անցել է ԱՀ համար մեկ Նոտարական գրասենյակում, իսկ արտադրականը՝ ԱՀ ԱԺ, ԱՀ ԳԴ և ԱՀ քննչական կոմիտեում:
«Լրագրություն» մասնագիտության ուսանողները արտադրական փորձուսուցումն անց են կացրել ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերությունում՝ չորս շաբաթ, «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում՝ երեք շաբաթ, Արցախի լրատվական գործակալությունում՝ մեկ շաբաթ: Ուսանողներին հնարավորություն է տրվել մեկ շաբաթով փորձուսուցում անցնել նաև ՀՀ-ում:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» խումբը բաժանված է ենթախմբերի և փորձուսուցման վայր է ընտրվել «Սիներջի սիսթեմս» և «Կապիտալ Սոֆթ» ՍՊԸ-ները:
Անուշ Հայրապետյանի խոսքով՝փորձուսուցումը ավարտելուց հետո բաժնի կողմից նախատեսվում է անցկացնել փորձուսուցման արդյունքների ամփոփում և հաշվետվությունների ընդունում, առկա խնդիրների ուսումնասիրություն, առաջարկությունների մշակում, որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացում: