Արցախի պետական համալսարան

Մարտի 17-ին ԱրՊՀ-ում համալսարանի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և ավարտական խմբերի ուսանողների հետ հանդիպում է ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կադրերի հավաքագրման բաժնի տնօրեն Գոռ Նազարյանը, ներկայացրել կրթական հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, հանդես եկել ԱրՊՀ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու առաջարկությամբ:

ԱրՊՀ-ի համագործակցությունը հիմնադրամի հետ տարիների պատմություն ունի, և բուհի շրջանավարտներից շատերն են անդամակցել ծրագրին՝ հաջողությամբ իրականացնելով իրենց մասնագիտական գործունեությունը տարբեր համայնքներում:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների և անդամակցելու համար կարող եք այցելել www.arm.teachforarmenia.org կայք:
 
Գոռ Նազարյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակն է ձևավորել Ուսուցիչ-առաջնորդների և աշակերտների շարժում, որի նպատակն է ձևավորել և ներգրավել առաջնորդների, ովքեր իրենց գործունեությամբ կնպաստեն տեղային հնարամտության զարգացմանը, քաղաքացիական պատասխանատվության, ինչպես նաև միջազգային փոխգործակցության ձևավորմանը։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա Առաջնորդության զարգացման ծրագիրը նպատակ ունի Ուսուցիչ-առաջնորդների շրջանում ձևավորել կրթության անհավասարության և դրա արմատական պատճառների մասին խորը գիտելիքներ, ինչն անհրաժեշտ է դպրոցներում և համայնքներում առավելագույն արդյունքի հասնելու համար։
Ծրագրի ավարտին ակնկալում են ունենալ փոփոխություն գեներացնող կրթության հավասարության շրջանավարտ-դեսպանների համայնք, ովքեր ունեն արժեքների, հմտությունների, գիտելիքի ու փորձառության այն ամբողջությունը, որն անհրաժեշտ է հանուն կրթության հավասարության պայքարելու և կրթական համակարգի բոլոր մակարդակներում փոփոխություններ խթանելու համար:
 
50.000-ից ավել մասնակից ունեցող միջազգային համայնք «Կրթություն բոլորի համար» ցանցի շրջանակներում՝ կազմված կրթական ոլորտի ներկայացուցիչներից, քաղաքական և հասարակական գործիչներից, ճարտարապետներից, ՏՏ և այլ ոլորտների ներկայացուցիչներից, ովքեր միասին ձևավորում են կրթական համակարգը տարբեր կողմերից: