Արցախի պետական համալսարան
Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շուշանիկ Սաղյանը նախաձեռնել է գիտական սեմինար «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսումնառողների համար՝ «Հաղորդակցման հմտություններ» թեմայով: Սեմինարի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հաղորդակցման հմտությունների համակարգին, բաղադրիչներին՝ իմացաբանական շահադրդվածության և մասնագիտական կարողունակության սահմաններում:

Շ. Սաղյանի խոսքով՝ գիտական սեմինարը շարունակելի է, քանի որ նպատակ ունի զարգացնելու ուսանողների հաղորդակցական կարողունակությունը՝ տեսական-իմացաբանական պատրաստվածության, լեզվական և արտալեզվական հնարքների, խոսքի տեխնիկայի, տակտիկական հնարքների գործադրման առումով: