Արցախի պետական համալսարան
Հարգելի’ Սրբուհի Ռաֆայելի,
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ։
ԱրՊՀ համագործակցությունը ՀՊՄՀ-ի հետ հարուստ պատմություն ունի և այդ փոխգործակցության արդյունքում արձանագրված շոշափելի հաջողություններ։
Ձեր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների և բարձրագույն կրթության բնագավառում ունեցած մեծ փորձի շնորհիվ, վստահ եմ, ՀՊՄՀ զարգացման պատմության մեջ որակական նոր էջ կբացվի Ձեր պաշտոնավարմամբ։
Լիահույս եմ և պատրաստակամ ԱրՊՀ հետ ևս փոխգործակցության ամրապնդման ու զարգացման նոր շրջան բացելու հարցում՝ ի շահ երկու բուհերի բարձրագույն կրթության զարգացման և որակի շարունակական բարելավման։
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արդյունավետ գործունեություն։