Արցախի պետական համալսարան

Հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով  ստեղծված իրավիճակի հետ կապված երեկ ԱրՊՀ-ում տեղի  ունեցած ռեկտորատի արտահերթ նիստում որոշում էր կայացվել 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները հետաձգել մեկ շաբաթով և կազմակերպել սույն թվականի  ապրիլի 4-ից 8-ը, իսկ ուսումնական պարապմունքները շարունակել ըստ գործող դասացուցակի:

Չնայած եղանակային դժվար պայմաններին՝ ԱրՊՀ-ում պարապմունքները շարունակվում են բնականոն հունով:

 

 

 

ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի խոսքով՝ եղանակային դժվար պայմաններն, անշուշտ, իրենց ազդեցությունն ունեցան ուսանողների հաճախումների վրա:

«Այսօր ուսումնական գործընթացն սկսվեց եղանակային դժվար պայմաններում, սակայն, վստահ եմ, որ գործընթացն աստիճանաբար կվերադառնա լիարժեք փուլ: Լսարանները ջեռուցվում են, համալսարանում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ պարապմունքները լիարժեք կազմակերպելու համար»:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը լիահույս է, որ եղանակային դժվար պայմանները չեն խոչընդոտի ուսուցման գործընթացին:

«Մենք ավելի դժվար իրավիճակներ ենք ապրել և հաղթահարել: Եղանակային պայմանները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ուսման հանդեպ սեր և գիտելիք ստանալու մոտիվացիա ունեցող ուսանողի համար: Այսօր կարողացանք եղանակի հարուցած դժվարությունը հաղթահարել և մեկնարկել դասագործընթացը, իսկ առաջիկայում, լիահույս եմ, որ դասագործընթացը կմտնի լիարժեք փուլ, և բացակա ուսանողները ևս կկարողանան ներկայանալ պարապմունքներին»,-նշել է Գ. Գասպարյանը: