Արցախի պետական համալսարան

Գերաշնորհ սրբազա´ն Հայր

Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ։

Հայոց պատմության ամենածանր ժամանակաշրջաններում միշտ էլ հոգևոր առաջնորդներն առանձնացել են իրենց ազգանպաստ, աստվածահաճո և ժողովրդին համախմբելու ու առաջնորդելու իրենց իմաստնությամբ ու անկոտրում կամքով։ Դարերից եկող այդ իմաստնության ու կամքի ուժի անկոտրում դրսևորումն այսօր տեսանելի է նաև Ձեր հոգևոր ծառայությամբ ու գործունեությամբ։

Մեծ է Ձեր առաքելության նշանակությունը ազգային և հոգևոր ճշմարիտ արժեքների պահպանման, ամրապնդման և տարածման գործում ոչ միայն Արցախում, այլ նաև՝ աշխարհասփյուռ հայության շրջանում։

Ակնառու են Ձեր ջանքերը՝ համայն աշխարհում Արցախը՝ որպես հայի սրբազան հայրենիք, գիտակցումի արմատավորման ու տարածման ուղղությամբ, քրիստոնեական արժեքներով սերունդներ դաստիարակելու, ժողովրդի մեջ պատերազմի կորուստներից հետո հավատքի զորությամբ ու առ Աստված աղոթքով ապագայի հանդեպ հույս ու հավատ սերմանելու ու ամրապնդելու գործում, Արցախը ապրեցնելու և հայեցի պահելու սուրբ առաքելության մեջ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ և կորով, աստվածահաճո ծառայություն և բարօրություն՝ ի նպաստ Ձեր առաքելության բարեբեր շարունակականության և մեր հայրենիքի հարատևության։