Արցախի պետական համալսարան

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը մարտի 22-ին նախաձեռնել է ուսումնամեթոդական-գիտական  սեմինար՝ «Նեյրոնային ցանցերի մոդելավորման  հիմունքները» թեմայով: Սեմինարը վարել է  կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, ֆ.մ.գ.թ., դոցենտ Սերյոժա Սանդրյանը: Սեմինարին մասնակցել են դասախոսներ և  ուսանողներ:

Կարևորելով սեմինարի նշանակությունը՝ ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վազգեն Առստամյանը նշել է, որ ամբիոնի հիմնական նպատակն է պատրաստել ժամանակակից, խորը գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին և չափորոշիչներին:

Ամբիոնի  վարիչի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները միտված են այդ նպատակին, և դրանք արդյունավետ են  ուսանողների համար՝ նոր գիտելիքների ձեռքբերման, դասախոսների համար՝ փորձի փոխանակման, միջառարկայական կապի ստեղծման ու ամրապնդման, առարկայի մատուցման մեթոդոլոգիայի յուրացման տեսանկյուններից: