Արցախի պետական համալսարան
Հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով ստեղծված դժվարությունները հաղթահարելու նպատակով շարունակվում են իրականացվել ձնամաքրման աշխատանքներ:
Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները ևս ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ձնամաքրման աշխատանքներ են իրականացրել համալսարանի տարածքում: Ուսանողական կառույցների պատասխանատուների հավաստմամբ՝ աշխատանքները շարունակական են լինելու՝ ըստ անհրաժեշտության:
Չնայած տեղումների հետ կապված ստեղծված դժվարություններին՝ համալսարանում պարապմունքները շարունակվում են բնականոն հունով: Լսարաններն ապահովված են ջեռուցմամբ, առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար:
Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի հավաստմամբ՝ այս օրերին ուսանողների հաճախումների ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում, որի արդյունքների վերլուծությունները վկայում են հաճախումների թվի օրըստօրե աճ, ինչը նշանակում է, որ գործընթացն աստիճանաբար լիարժեք փուլ է մտնում: