Արցախի պետական համալսարան

Այսօր Արցախի պետական համալսարան է այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Արցախի մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը, ուսանողներին ներկայացրել Թումո կենտրոնի գործունեությունը և հանդես եկել աշխատանքի առաջարկով։

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել Խ. Հայրապետյանին ԱրՊՀ հետ համագործակցելու և ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար՝ բարձր գնահատելով Թումո կենտրոնի գործունեությունը։

«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում», -նշել է կենտրոնի ղեկավարը:

Գրանցվելու համար հղումը՝ ստորև⤵️