Արցախի պետական համալսարան

Հայաստանում տեղի է ունեցել հերթական կոնֆերանս` նվիրված մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան տարեդարձին

conference3                                      conference4

Հունիսի 6 - ին Հայաստանում մեկնարկել է միջազգային գիտա - գործնական կոնֆերանս` նվիրված մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի մահվան 175 – ամյակին:

<<Ռուսաստան - Հայաստան>> բարեկամության միության նախագահ, բանասիրության գիտության դոկտոր Միքաել Ամիրխանյանը պատմեց հյուրերին, թե ինչպես են ճանապարհին Էրզրումում հանդիպել երկու Ալեքսանդր, Պուշկինն ու Գրիբոյեդովը: Միջոցառումը շարունակվեց Ստեփանավանում գտնվող Շահումյանի անվան տուն - թանգարանում: Այստեղ հյուրերը դիտեցին ցուցանմուշները, իսկ քիչ հետո նիստերի դահլիճում սկսվեց նիստը:
Այս  կոնֆերանսը 6 - րդն է, նվիրված ռուս. դասական գրողներին` Գոգոլին, Չեխովին, Տոլստոյին, Լերմոնտովին, Նեկրասովին: Հիմա էլ Պուշկինը:
Բանաստեղծի ստեղծագործության վիճաբանությունը շարունակվել է բնության գրկում:
Բանասիրության գիտության դոկտոր Ս.Կիբալնիկը հնչեցրել է Վ.Կլյուճեոսկու հայտնի արտահայտությունը. <<Պուշկինի մասին միշտ ուզում ես ասել շատ բան,  միշտ ասում ես շատ ավելին, եւ երբեք չես ասի այն, ինչ պետք է>>:
Այնուամենայնիվ, Մ.Ամիրխանյանի ջանքերը, որը պատրաստվում է հետազոտել ռուսական գրականությունը հայկական հողում, արժանի են հավանության և քաջալերանքի: