
Ապրիլի 8-ից 9-ը ՀՀ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ՀՌՀ հումանիտար գիտությունների ինստիտուտի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Անձի զարգացման արդի հիմնախնդիրները ժամանակակից իրողությունների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցություն է ունեցել նաև Արցախի պետական համալսարանը:
Հիմնական զեկուցողներից մեկը ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանն էր, ով հանդես է եկել «Մարտական գործողությունների մասնակից ուսանողների հետ հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման ուղղությամբ տարվող հոգեբանական աշխատանքների որոշ առանձնահատկություններ (Արցախի օրինակով)» թեմայով զեկուցմամբ:
Ամփոփելով գիտագործնական կոնֆերանսի աշխատանքների արդյունքները՝ Վ. Յարամիշյանը բարձր է գնահատել կոնֆերանսի արդյունավետությունը և նշել, որ ՀՌՀ հետ նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում ԱրՊՀ հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու փոխայցելությունների, դասընթացների անցկացման և այլ ծրագրերի ուղղությամբ:
11 Ապրիլ 2022