Արցախի պետական համալսարան

Սուրբ Զատկի տոնին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, Բերդաշենի համայնքապետարանի և բերդաշենցիների աջակցությամբ ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի սաների ջանքերով համայնքում կազմակերպվել է հայկական ավանդական ուտեստների փառատոն։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ժենգյալով հացի պատրաստման ընթացքի ցուցադրում, հյուրասիրություն, տեղական, այդ թվում` Berdashen Wine գինիների հյուրասիրություն, ազգային պարերի ներկայացում, արցախյան բարբառի և մշակույթի վերաբերյալ խաղ, ձեռագործ հուշանվերների ցուցադրություն, ինքնաեռով թեյի հյուրասիրություն, զատկական փլավ ու կարմիր ներկած ձու, և, իհարկե, շրջայցեր գյուղի պատմամշակութային վայրեր։
ԱրՊՀ մի խումբ ուսանողներ մասնակցել են փառատոնին՝ կարեւորելով նման միջոցառումների միջոցով ազգային, հոգևոր-մշակութային արժեքների պահպանումը, տարածումն ու ամրապնդումը երիտասարդության շրջանում։