Արցախի պետական համալսարան
Ապրիլի 19-ին ԱրՊՀ-ում գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնը ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպել է ներբուհական մրցույթ՝ «Հայ գրականության պատմություն»-ից։
Մրցույթին մասնակցում են բանասիրական ֆակուլտետում սովորող ուսանողներ, ովքեր հետաքրքրված են հայ գրականությամբ:
 
 
Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանի խոսքով՝ մրցույթին հայտագրվել են երկու տասնյակ ուսանողներ։
Մրցույթի հարցափունջը ներառում է 40 հարց՝ առավելագույնը 16 միավոր արժեքով:
Ամբիոնի վարիչի խոսքով՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն առաջիկայում, անհասկանալի հարցերը կքննարկվեն և կտրվեն պարզաբանումներ։
Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները կպարգևատրվեն։