Արցախի պետական համալսարան
Ապրիլի 20-ին ԱրՊՀ ուսանողների հետ հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ծրագրի համալսարանական հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանը։
Ուսանողները ծանոթացել են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի առաքելությանն ու տեսլականին։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը առաջարկում է կրթության ոլորտում կարիերա սկսելու հնարավորություն։
Սիրելի՛ ուսանողներ, եթե ցանկանում եք զարգացնել ձեր գիտելիքներն ու հմտությունները, բացահայտել ձեր ուժեղ կողմերն ու ներուժը, օգտագործել ձեր հմտությունները՝ ի նպաստ մեր երկրում կրթական հնարավորությունների ընդլայնման ու համայնքների զարգացման, ապա շտապե՛ք դիմել հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին։ Միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շարժմանը՝ դուք երկու տարի ժամկետով որպես Ուսուցիչ-առաջնորդ տեղափոխվելու և դասավանդելու եք Հայաստանի և Արցախի մարզային համայնքների հանրակրթական դպրոցներում՝ լրացնելու առկա մանկավարժների բացը՝ միևնույն ժամանակ ստանալով հիմնադրամի կողմից ամսական օժանդակություն։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ և ԱՀ ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցությամբ։
 
Մինչ այս տարվա սեպտեմբերի մեկը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Ձեզ կվերապատրաստի և կփոխանցի անհրաժեշտ գիտելիքներն ու գործիքակազմը, որպեսզի դուք պատրաստ լինեք որպես Ուսուցիչ-առաջնորդ գործուղվել համայնք։
Միանալով ծրագրին՝ դուք կունենաք.
* Մասնագիտական աճի հնարավորություն,
* Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի),
* Կրթաթոշակ մանկավարժի մասնագիտությամբ մագիստրատուրայում ուսանելու համար,
* Շարունակական մասնագիտական աջակցություն ողջ ծրագրի ընթացքում (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)։
Եթե ցանկանում եք կերտել Հայաստանի և Արցախի ապագան կրթության միջոցով և միաժամանակ սկսել ձեր կարիերան հեռանկարային հնարավորություններով, ապա ծանոթացե՛ք մասնակցության պայմաններին և լրացրե՛ք հայտադիմումը հետևյալ հղումով՝ www.teachforarmenia.org/move-to-armenia: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։