Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է բաց դասախոսություն՝ «Պայքար երջանկության համար» թեմայով։
Դասախոսությունը վարել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը։ Ներկա էին ուսանողներ և բուհի աշխատակիցներ։
Թեմայի ընտրությունը պայմանավորված էր ժամանակակից աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում անձի հոգեբանական վիճակի, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների նախանշման անհրաժեշտությամբ։
Մասնագետը խոսել է երջանկություն հասկացության, դրա մտավոր-զգացմունքային վիճակի մասին, մեկնաբանել այն հոգեբանության տեսանկյունից։
«Երջանկությունը երկնային մանանա չէ, այլ՝ հոգեվիճակ, զգացողություն: Երջանկության վերաբերյալ տեսակետ է մշակել հոգեբանության հանճարներից մեկը` Կառլ Գուստավ Յունգը: Ըստ նրա՝ երջանկության բաղադրիչներն են ֆիզիկական և հոգևոր առողջությունը, մարդկային հարաբերությունները, արվեստը, բնության հետ ներդաշնակվելը, հետաքրքիր աշխատանքը... երջանկությունը ձեր ձեռքերում է, եղե՛ք երջանիկ...»,-նշել է Վ. Յարամիշյանը։