Արցախի պետական համալսարան
Ապրիլի 27-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Հայոց լեզու» առարկայից, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանում սովորող մոտ երկու տասնյակ աշակերտներ:
Օլիմպիադայի նախաձեռնող դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Խաչատրյանի խոսքով՝ օլիմպիադայի նպատակն է նպաստել հայոց լեզուն անաղարտ պահելուն, մայրենի լեզվի հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելացնելուն և բուհ-դպրոց կապն ամրապնդելուն։
 
Մասնակից աշակերտների խոսքով՝ օլիմպիադայի հարցաշարը բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր, լեզվական գիտելիքներ և տրամաբանություն ստուգող։
Առաջիկայում կամփոփվեն արդյունքները։ Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն։