Արցախի պետական համալսարան

2013թ. հունիսի 16-19 Արցախի պետական համալսարանում նախատեսվում է գիտաժողով` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին

     Հարգելի գործընկերներ

     2013թ. հունիսի 16-19 Արցախի պետական համալսարանում Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ նախատեսվում է անցկացնել <<Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսությունների ինտեգրումը որպես տնտեսական աճի խթան>> խորագրով գիտաժողով` նվիրված Արցախյան շարժման 25 ամյակին:
     Գիտաժողովին ներկայացված աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:
     Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է`
- պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),
- հայերենը GHEA Mariam կամ GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը` Times New Roman տառատեսակով (տառաչափը` 12, տողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2 սմ, ներքևից` 2սմ, հղումները` տեքստում, թեման` մեծատառ, տառաչափը` 14),
- ունենա մինչև 8 հիմնաբառեր, հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփում,
- վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 6 էջ ծավալը,
- երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից,
- տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև` հեղինակի ազգանունն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում` կազմակերպության անվանումը: Այնուհետև, 2 ինտերվալ ներքև, մի մատ խորքից, տեքստը:
     Գիտաժողովին մասնակցության հայտերը և աշխատանքները ներկայացնել ԱրՊՀ ք. Ստեփանակերտ Մ.Գոշի 5 մինչև ս/թ մայիսի 31-ը:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱրՊՀ email: rektor@asu.am  և ՀՊՏՀ գիտության և որակի կառավարման վարչություն` հեռ. 58-95-10, email: scidep@asue.am:

Գիտաժողովի կազմկոմիտե