Արցախի պետական համալսարան

Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմահազարանոց երթ դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ էլ կայացել է հանրահավաք։ Երթին և հանրահավաքին իրենց մասնակցությունն են ունեցել ԱրՊՀ ուսանողներն ու դասախոսները՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

«Արցախի ժողովրդի պաայքարը անկախության համար ոչ թե տարիների, տասնամյակների, այլ առնվազն հարյուր տարվա պատմություն ունի: Անկախության համար պայքարի վերջին փուլը ողբերգական ընթացք ունեցավ, սակայն ոչինչ և ոչ-ոք չի կարող ընկճել արցախցու պայքարող ոգին: Արցախի ընտրությունը վերջնական է և անբեկանելի: Շնորհավոր անկախության տոն»,-նշել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ օրվա առթիվ բոլորին մաղթելով հույս, հավատ և վստահություն։