Արցախի պետական համալսարան
«Ամեն բան հարաբերական է տիեզերքում, բացառությամբ այն սերը, որ ես ունեմ քո նկատմամբ»։ Կուզենայի Հուսիկ Արայի հենց այս տողերով սկսել, որովհետև քո հանդեպ ունեցած իմ սերը սահմաններ չունի։ Ես սիրում եմ քո խիզախ ու չընկրկող տեսակը։ Աշխարհում չկա, չի էլ լինի, որևէ երևույթ, երկիր, մարդ, կամ մեկ այլ բան, որ կարող է տանել այն սոսկալի ցավն ու դավը, որոնք դու ես տեսել. տեսել ես, բայց միշտ էլ վերջին ուժերով, թեկուզ մեծ դժվարությամբ, բռունցքվել ու վերակենդանացել ես՝աշխարհին ապացուցելով, որ՝«Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար»։
Դու հերոս ես, Արցա՛խ, դու ի՛մ հերոսն ես։ Փոքրիկ դրախտավայր ես, ում չորս կողմից ամենքը դեպի իրեն է ձգում. չեն էլ հասկանում, որ դու միայն մերն ես, մեր մայրն ես, մեզ ծնող, սնող ու մեծացնողն ես, և իհարկե՝«Դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու», որովհետև եթե չլինես դու, չի լինի մեր սերը, հավատը, կամքը։ Ի՛մ հերոս, թող խաղաղությունը մի՛շտ զորացնի թևերդ։
Անահիտ Այդինյան, «Լրագրություն» 4-րդ կուրս։