Արցախի պետական համալսարան

Դժվար չէ հայկական հողի վրա խոսել հերոսությունից, քանզի հերոսը դիրքեր պահողն է, արցունք թափողը, որդի կորցնողն ու նահատակվողը: Դժվար չէ հայկական հողի վրա խոսել ցավից ու տառապանքից, սակայն  դժվար է թշնամիներով շրջապատված մի բուռ հողի վրա հայ մնալը, ինքնություն պահելն ու ազգային գաղափարախոսություն ունենալը: Իսկ մենք լավ գիտենք պայքարել:

   Միանշանակ  մտածելու տեղիք է  տալիս՝  ինչու է մարդը ցավի մեջ շարունակում լավը տեսնել, ապրել ու արարել, ստեղծել ու կորցնել, չհուսալքվել, չկոտրվել  ու չհեռանալ: Պարզ ու միաժամանակ բարդ է այս ամենի միակ բանաձևը՝  ճշմարիտ է չհանձնվելու գաղափարը: Իսկ որտեղից մեզ այդ գաղափարը, որտեղից այդքան համբերություն, ուժ և լավատեսություն, ով է մեզ օգնում, ով է մեր կողքին, ով է մեզ հասկանում, անքուն գիշերները մեզ հետ հավասար մի կերպ լուսացնում, ով է մեզ ճանաչելով ծանր պահերին ճշմարիտ ելքեր փնտրում: Դե, իհարկե, ինքներս մենք: Մեր հոգու խորքում թաքնված անաչառ, անկոտրում,  ազնիվ ես-ը միշտ մեզ հետ է, գիտակից է բոլոր դեպքերում: Հերոս է նա, ով չի հանձնվում իր ես-ի մյուս տեսակին ու չի նմանվում չարին, շահամոլին, երկերեսանուն, ինքնահավանին:Հեշտ է ընկալել, որ անփոփոխ է մարդու էությունը, մնայուն է անժանապատվությունը, անդավաճան` իրար հակասող ես-ն  ու եսասիրությունը:Եվ իրապես, հերոս ասվածն առաջին հերթին ծնվում է մեզանից: Մեծ հերոսություն է   բացի իր անձից, ուրիշին տեսնելը, այն հերոս ասվածի  մեղմ բնութագիրն է: Մերօրյա հերոս է նաև մերձավորին սիրողը, լավություն անողն ու բարին կամեցողը, օրինակ ծառայողը: Սիրենք կյանքն իր բոլոր երանգներով, չէ՞  որ այն գիտակցված ապրելն արդեն իսկ հերոսություն է:

Մոնիկա Օհանջանյան, լրագրություն 4-րդկուրս