Արցախի պետական համալսարան

Երբ գա մի օր, ու ես հոգնեմ ամեն ինչից, պետք է հիշեմ, որ ես ուղղակի պարտավոր եմ ապրել։ Ապրել նրանց համար, ովքեր կողքիս են, ովքեր իմ ուժն ու թուլությունն են։

Ես իմ փոքրիկ կյանքում հանդիպել եմ մեծ ցավի ու շատ դժվարությունների, սակայն չեմ կոտրվել ու չեմ դադարել ապրել։

Ոչինչ առաջվանը չէ, բայց ես ունեմ նրան, ով միշտ ինձ հետ է, իմ միակին, ով ձեռքս այնքան ամուր է բռնում, որ աշխարհում ոչնչից չվախենամ, որ ոչ մի վայրկյան չընկճվեմ։

  Իսկ ի՞նչ է պետք ապրելու համար. երևի սիրել, ներել, բարի լինել...չգիտեմ, անկեղծ չգիտեմ՝  ինչ է ապրելը, բայց և գիտեմ, որ ես ունեմ ապրելու իմ սկզբունքները, որոնք ընդհանրացնում եմ որպես մեկ ամբողջական բանաձև։

Նախընտրում եմ իմ անձնական ցավն ու երջանկությունը պահել իմ մեջ, սակայն իմ կյանքի իմաստը գաղտնի պահել չեմ կարող։

Իմ կյանքի բանաձևը պայքարն է, սերն է, իմ իդեալն է, նրանք են, ովքեր ինձ գրկում են թե` հոգեպես, թե`  ֆիզիկապես։

Անհասկանալի, անբացատրելի է այն զցացողությունները, որոնք ստիպում են շարունակել այն կյանքը, որն անարդար է վարվել ինձ հետ, որն ինչ-որ չափով կրճատել է իմ ստեղծած, բայց և գոյություն չունեցող բանաձևը։

Իմ ապրելու բանաձևը իմ չմարող հույսն է, ինձ շրջապատող, ինձ գուրգուրող ու ինձ կարեկցող մարդիկ են։

Իմ կյանքի բանաձևը հե`նց իմ կյանքն է, որն ինձ սովորեցնում է լինել ու մնալ այն,ինչ կամ...

Իլոնա Բաղդասարյան, լրագրություն 4-րդկուրս