Համագործակցության սկիզբ

04.04

2013

Ապրիլի 4-ին Արցախի պետական համալսարան այցելեցին Գերմանիայի դաշնային հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի մարզային խորհրդի նախագահ Մաթիաս Վիլկեսը և Հեսսենում  ՀՀ հյուպատոս  Բրայան Ֆերան:

Գերմանիայից Արցախ ժամանած պատվիրակությանը ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանը:
Բուհ-ում քննարկվեցին կրթական ոլորտի մի շարք հարցեր: Հյուրերը նշեցին, որ ցանկություն ունեն համագործակցելու ԱրՊՀ- ի հետ, և որ համալսարանում բացվի գերմաներեն լեզվի և գրականության կենտրոն, հիմնադրվի գրադարան:
Մշակութային և կրթական կապերի միջոցները հիմնաքար կհանդիսանան ապագայում 2 պետությունների միջև բարեկամական մթնոլորտի ստեղծման համար: