ԱրՊՀ ուսանողները Երևանում մասնակցեցին համաքաղաքային ծառատունկին

17.04

2013

SAM 1115                       SAM 1087

Ապրիլի 13-ին Արցախի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ մեկնեցին Երևան` մասնակցելու համաքաղաքային ծառատունկին:

Մայրաքաղաքում նրանց դիմավորեցին <<Վալեքս գրուպ>> ընկերության աշխատակիցները:
Հաջորդ օրը ուսանողները այցելեցին Եռաբլուր, որտեղ նրանց միացան Թեղուտից, Շնողից, Ալավերդուց, Վանաձորից ժամանած երիտասարդները: Ավարտելով ծառատունկը ուսանողները ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև երիտասարդների խումբը այցելեց հայոց ցեղասպանության տուն-թանգարան:
Առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար ուսանողները մասնակցեցին նաև այլ միջոցառումների:
Ապրիլի 15-ին Արցախի երիտասարդները վերադարձան Ստեփանակերտ:

SAM 0239