Արցախի պետական համալսարան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թ.-ից ի վեր ՀՀ գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Այսօր օրը նշվեց նաև Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնի ընթերցող» գրքախաղը, որին մասնակից դասախոսներն ու ուսանողները միմյանց նվիրել են գրքեր՝ համառոտ ներկայացնելով նաև նվիրելու համար ընտրված գրքի խորհուրդն ու նշանակությունը։
 
ՈւԳԸ նախագահ Տաթևիկ Ղահրամանյանի խոսքով՝ միջոցառման նպատակը ուսանողների շրջանում ընթերցանությունը խթանելն է։ Ճիշտ գրքեր կարդալը կյանքի փորձառություն է ձևավարում ուսանողների մոտ, առողջ հայացք՝ աշխարհի, մարդկանց հանդեպ։
 
«Գրքի տոնը ուսանողական տարիներին նշվող ամենասպասված տոներից է։ Այս չորս տարիների ընթացքում ամեն տարի մեծ սիրրով մասնակցել եմ որպես ուսանող, իսկ վերջին երկու տարին որպես ֆակուլտետի գիտական ընկերության նախագահ կազմակերպչական թիմում եմ»,- նշել է նա։