Արցախի պետական համալսարան
Փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստներ։
 

Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, ռեկտորատի կազմը և ուսանողներ։