Արցախի պետական համալսարան

Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր։ Օրը նշվեց նաև Արցախի պետական համալսարանում։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով։

ՈւԽ նախագահ Լաուրա Գրիգորյանի խոսքով՝ միջոցառման նպատակը ուսանողների շրջանում ազգային արժեհամակարգի ամրապնդումն է, ինքնության պահպանումը, հայրենասիրության, ազգային մշակույթի կարևորումը։
«Մեր լեզուն ազգային բացարձակ արժեք է՝ ազգային մշակույթի ձևավորման միջոց։ Մաշտոցից մինչև մեր օրերը հայերենը մեզանից անբաժան է։ Հայերենն է մեր մտածողության և հոգեկերտվածքի կարևոր հիմքը»,- նշել է Լաուրա Գրիգորյանը։
ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, կարևորելով միջոցառումը, ընդգծել է մայրենի լեզվի դերը ազգային ինքնության պահպանման գործում. «Մենք պետք է անաղարտ պահենք մեր լեզուն, որովհետև այն ամենաթանկ հարստությունն է, որը պետք է ընդունենք որպես ժառանգություն և փոխանցենք մեր սերունդներին»։