Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ «Կերպարվեստ» կրթական ծրագրի ավարտական խմբի ուսանողների փորձուսուցումը Ստեփանակերտի թիվ 6 դպրոցում ամփոփվեց միջոցառմամբ։

Աշակերտներն ու ուսանողները կազմակերպեցին ամփոփիչ միջոցառում, որի ժամանակ կատարվեց աշակերտների պատրաստած դիզայներական աշխատանքերի և նկարների ցուցադրություն։
Դրանք անմիջականորեն ստեղծվել էին մեր ուսանողների ուղղորդմամբ և ղեկավարմամբ։
Փորձուսուցումն արդյունավետ էր. արվեստն այն հարթակն է որն իր մեջ միավորում է շնորհը, ձիրքը, արարելու կամքը։