Արցախի պետական համալսարան
Ապրիլի 17-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է համալսարանական «Սպորտլանդիա» մարզական մրցաշար։
Մրցույթն ընթացել է 5 փուլով, որոնց ընթացքում եղել են տրամաբանական, մարզական և ժամանցային խաղեր։ Մրցույթին մասնակցել են համալսարանի 5 ֆակուլտետներից հավաքական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 10 ուսանող։
«Նմանօրինակ մրցաշարեր համալսարանական առօրյայում հաճախակի բնույթ են կրել։ Ստեղծված անորոշ իրավիճակում առավել ևս, ուսանողության ժամանցը հաճելի և ակտիվ կազմակերպելու համար, անհրաժեշտ համարեցինք մեկնարկ տալ նոր ձևաչափով մարզական-տրամաբնական խաղերի՝ առանցքային նպատակ ունենալով թիմային աշխատանքի կարևորումն ու ընկերական կապի ամրապնդումը»,- նշել է միջոցառման կազմակերպիչ ՈւՀՏԱԿ բաժնի պետ Վ. Գալոյանը։
Մրցաշարի արդյունքում մրցանակային առաջին տեղն է զբաղեցրել բանասիրական ֆակուլտետի
«Արցախ» թիմը,
2-րդ տեղը՝ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Բռունցք» թիմը,
3-րդ տեղը՝ տնտեսագիտության ֆակուլտետի «Ուղեղի գրոհ» թիմը։
Հաղթող թիմերն արժանացել են պատվոգրերի, իսկ մրցանակային 1-ին տեղը զբաղեցրած թիմը հնարավորություն է ստացել նաև մասնակցելու առաջիկայում կայանալիք պատմամշակութային արշավին։
Միջոցառումը կազմակերպվել է ՈւՀՏԱԿ բաժնի և ՈւԽ համատեղ ջանքերով։
Առաջիկայում նմանօրինակ մարզամշակութային միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։