Արցախի պետական համալսարան
Ապրիլի 24-ին Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Զանգակատուն» հուշակոթողի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
 

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ևս ծաղիկներ են խոնարհել «Զանգակատուն» հուշակոթողի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։