Արցախի պետական համալսարան
Պատմության և իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Պատմություն» և «Կերպարվեստ» կրթական ծրագրերի ավարտական կուրսերի փորձուսուցման ամփոփիչ քննարկումը:
 
 
Ուսանողները հանդես եկան համառոտ զեկուցումներով, ներկայացրեցին փորձուսուցման նշանակալից դերակատարությունը՝ որպես մասնագետ կայանալու գործում, կատարեցին առաջարկություններ: Շրջանների համայնքներում փորձուսուցում անցկացրած ուսանողները նույնպես հանդես եկան իրենց համայնքների կրթօջախների մասին տպավորություններով՝ ներկայացնելով փորձուսուցման արդյունքները: Ամփոփիչ խոսքով հանդես եկան նաև փորձուսուցման ղեկավարները:
«Մանկավարժի մասնագիտությունը պարտավորեցնող է, նրա ափերում է մատաղ սերնդի հետագա կայացումն ու ճիշտ արժեհամակարգով նրանց ուղղորդելը»,-ամփոփելով քննարկումը՝ նշեց պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ ԱրՊՀ շրջանավարտները կլինեն մատաղ սերնդի համար ճիշտ արժեհամակարգ ձևավորող ու ամրապնդող մանկավարժներ: