Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ պատմության և իրավագիտության պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն. Սարումյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գիտական ընթերցումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 108֊րդ տարելիցին։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել դասախոսներ, ուսանողներ։
Ն.Սարումյանն իր խոսքում նշել է, որ պարտավոր ենք հիշելու և պահանջելու, որ հայ ժողովրդի նկատմամբ կիրառված ոճրագործությունը ճանաչվի և դատապարտվի։
«Մենք, ճակատագրի բերումով աշխարհաքաղաքական վիճահարույց տարածաշրջանում ապրելով, մեր անկախ գոյության իրավունքները այստեղ ապրելով ենք հաստատում ու ամրակայում։ Մենք ոչ թե պետք է խղճահարություն հարուցենք մեր նկատմամբ, այլ՝ ցույց տանք, որ որբախնամ կենտրոնների, մանկատների բացումը մեզ համար չէ, մենք կյանքով լեցուն ենք և աշխարհին պետք է ցույց տանք, որ կանգուն ենք ու պատմությունից դասեր քաղելով՝ տերը կլինենք մեր պատմական հայրենիքի»,-նշել է Ն. Սարումյանը։