ԱրՊՀ խորհուրդը    

     Համալսարանի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

Համալսարանի խորհուրդն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով` համալսարանի կանոնադրությանը համապատասխան:

Համալսարանի  խորհուրդը

1) քննարկում և  հաստատում է համալսարանի բյուջեն.

2) հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է համալսարանի ռեկտորին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգը.

Համալսարանի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

Համալսարանի  խորհուրդը կազմված է 28 անդամից:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը պետք է լինեն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից:

Կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն առաջադրվում են դրանց աշխատողների ընդհանուր ժողովներում, իսկ ֆակուլտետներինը` դրանց խորհրդում: Ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են համալասարանի գիտական խորհրդում:

Համալսարանի գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը պետք է լինեն սովորողներ: Համալսարանի խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, յուրաքանչյուրից մեկական անդամ` բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող սովորողներից:

Համալսարանի ուսանողական խորհուրդը ֆակուլտետների առաջադրած սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին, ներկայացնում լիազոր մարմին:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը լիազորված մարմնի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտներից ճանաչված գործիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

Համալսարանի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:

Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Համալսարանի խորհրդի նախագահը նախապատրաստում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ: Համալսարանի խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայնի իրավունք:

Համալսարանի խորհրդի անդամների իրավասությունը նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են խորհրդի աշխատակարգով:

Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ:

Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, համալսարանի ռեկտորի, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:

Համալսարանի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է  խորհրդի անդամների երկու երրորդը:

Համալսարանի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե նույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:

Արցախի պետական համալսարանի խորհրդի անդամներն են`

Աշոտ Վլադիմիրի Ղուլյան - ԱՀ ԱԺ նախագահ

Լևոն Ավետիսի Գրիգորյան - ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար

Արթուր Բաբկենի Թովմասյան - ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր

Դավիթ Կլիմի Բաբայան -  ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ- ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վիկտոր Միքայելի Քոչարյան -  ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Կարեն Արմոյի Ներսիսյան -  ԱՀ Ազգային վիճագրական ծառայության նախագահ

Նորեկ Ալբերտի Գասպարյան - ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Նարինե Էդուարդի Աղաբալյան -  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար

Արմեն Յուրիկի Սարգսյան -  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ

Սոս Ռուբենի Արզումանյան - ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի խորհրդական

Լուսինե Գաչայի Ղարախանյան -  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ

Քաջիկ Արսենի Հարությունյան - ԱՀ ժողովրդական արտիստ

Անահիտ Իվանի Պողոսյան - Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն

Բորիս Սերգեյի Բարսեղյան - Գործարար

Գեորգի Հրանտի Սահակյան - ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Վալերի Միքայելի Ավանեսյան - ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր

Լուսինե Գեորգիի Մարգարյան - ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան

Վոլոդյա Սիմոնի Միրզոյան - ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան

Ռուզաննա Յակովի Մանգասարյան - ԱրՊՀ տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան

Արտյոմ Նիկոլայի Աբրահամյան - ԱրՊՀ քիմիայի ամբիոնի վարիչ

Հովիկ Գաստելլոյի Մուսայելյան - ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի պրոֆեսոր

Ալինե Նվերի Հարությունյան - Տնտեսագիտության  ֆակուլտետի 4- րդ կուրսի ուսանողուհի

Էդիտա Ռոբերտի Ալթունյան - Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Լիլիթ Արթուրի Մայիլյան - Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3 -րդ կուրսի ուսանողուհի

Աննա Լորիկի Սարգսյան - Բանասիրական ֆակուլտետի 1 - ին կուրսի մագիստրանտ

Սոնյա Արմենի Աղաջանյան - Բնագիտական ֆակուլտետի 2 - րդ կուրսի մագիստրանտ

Անգելինա Սամվելի Հարությունյան  - Բնագիտական ֆակուլտետի 2 - րդ կուրսի ուսանողուհի

Արմինե Վալերիի Սևումյան - Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի 2 -րդ կուրսի մագիստրանտ