Արցախի պետական համալսարան

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ    

Համալսարանի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

Համալսարանի խորհուրդն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով` համալսարանի կանոնադրությանը համապատասխան:

Համալսարանի  խորհուրդը

1) քննարկում և  հաստատում է համալսարանի բյուջեն.

2) հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է համալսարանի ռեկտորին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի ընտրությունների ընթացակարգը.

Համալսարանի խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի ու լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

Համալսարանի  խորհուրդը կազմված է 28 անդամից:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը պետք է լինեն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից:

Կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներն առաջադրվում են դրանց աշխատողների ընդհանուր ժողովներում, իսկ ֆակուլտետներինը` դրանց խորհրդում: Ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են համալասարանի գիտական խորհրդում:

Համալսարանի գործադիր մարմնում նշանակված անձը չի կարող լինել խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը պետք է լինեն սովորողներ: Համալսարանի խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, յուրաքանչյուրից մեկական անդամ` բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող սովորողներից:

Համալսարանի ուսանողական խորհուրդը ֆակուլտետների առաջադրած սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին, ներկայացնում լիազոր մարմին:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են ԱՀ կառավարության կողմից` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից:

Համալսարանի խորհրդի անդամներից 7-ը լիազորված մարմնի ներկայացուցիչներն են, որոնք առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտներից ճանաչված գործիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ԱՀ Նախագահը:

Համալսարանի խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար:

Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Համալսարանի խորհրդի նախագահը նախապատրաստում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի արձանագրությունները և որոշումները, իրականացնում աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ: Համալսարանի խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայնի իրավունք:

Համալսարանի խորհրդի անդամների իրավասությունը նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են խորհրդի աշխատակարգով:

Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ:

Համալսարանի խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, համալսարանի ռեկտորի, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով: Խորհրդի և գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:

Համալսարանի խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է  խորհրդի անդամների երկու երրորդը:

Համալսարանի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե նույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշմամբ այլ բան չի նախատեսվում:

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ

                        ՀԻՄՆԱԴԻՐ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ                         

Գուրգեն Գառնիկի Ներսիսյան- Արցախի Հանրապետության  պետական նախարար    

Նորայր Յակովի Մկրտչյան-Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար               

Մասիս Սամվելի Մայիլյան-Արցախի Հանրապետության  Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան

Սերգեյ Վալերիի Ղազարյան - Արցախի Հանրապետության  արտաքին գործերի  նախարար

Մանուշ Մառլեստի Մինասյան-Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ     

Լուսինե Գաչայի Ղարախանյան - Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Արտակ Արտյոմի Բեգլարյան - Արցախի Հանրապետության  պետական նախարարի խորհրդական

 

                               ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ                              

 Միքայել Բահաթուրի Համբարձումյան- Արցախի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ազատուհի Սիմոնի Սիմոնյան- Արցախի Հանրապետության  Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Յուրի Սերգեյի Քարամյան- Արցախի Հանրապետության  «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Արթուր Արկադիի Օսիպյան-Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ

Նոնա Բորիսի Պողոսյան-Հայաստանի ամերիկյան  համալսարանի շարունակական  կրթության ԱՀ ծրագրի համակարգող  

 Իրա Մավրիկի Թադևոսյան-Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի փոխտնօրեն           

Նորայր Գևորգի Հովսեփյան-«ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ  խմբագիր           

                ԱՐՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ                      

 Շահեն Վարդանի Այդինյան-Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան   

Հասմիկ Գրիգորի Գալստյան -Կենսաբանության ամբիոնի դոցենտ    

Իրինա Հովիկի Իշխանյան- Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ  

Հասմիկ Սուրենի Ղազարյան- Հայոց լեզվի ամբիոնի վարիչ    

Ռուզաննա Յակովի Մանգասարյան-Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան          

Լուսինե Գեորգիի Մարգարյան- Բանասիրական ֆակուլտետի դեկան   

Նանա Էդուարդի Առստամյան-Գիտության, ասպիրանտուրայի և միջազգային համագործակցության բաժնի պետ    

             

ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ   ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ                             

Նելլի Նելսոնի Գրիգորյան-Բնագիտական ֆակուլտետի  ուսանողուհի     

Անգելինա Հովհաննեսի Աղաբաբյան-Բնագիտական ֆակուլտետի  ուսանողուհի     

Մարիամ Արագածի Վահանյան - Տնտեսագիտության ֆակուլտետի  ուսանողուհի     

Միլանա Գենադիի Դանիելյան- Բանասիրական ֆակուլտետի  ուսանողուհի     

Մարիամ Սուրենի Աղաբաբյան-Մանկավարժության և սպորտի  ֆակուլտետի  ուսանողուհի   

Անի Հրայրի Աբրահամյան- Պատմաիրավագիտական ֆակուլտետի  ուսանողուհի

Աննա Կարենի Մինասյան- Բանասիրական ֆակուլտետի  ուսանողուհի