There are no translations available.

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 <<30>> սեպտեմբերի 2013թ.                                                                                                     N01-Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ <<ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԹԵՍՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ)>>  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Արցախի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` համալսարան) գիտական խորհրդի կանոնակարգի 2.1-րդ կետը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կայացած քննարկումների արդյունքները` ԱրՊՀ գիտական խորհուրդը որոշում է 2012թ. հոկտեմբերի 15-ին ԱրՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված <<Ուսանողների գիտելիքների համակարգչային թեստային ստուգման գործընթացի կանոնակարգի (ժամանակավոր)>>.
1. 1.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1.1 <<Արցախի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2013-2014 ուսումնական տարվա առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների գիտելիքների միջանկյալ և ավանդական քննություններն իրականացվում են համակարգչային եղանակով, իսկ եզրափակիչ քննությունը` բանավոր (լրանցելով գրավոր պատասխանը)>>:
2. 4.9-րդ կետում <<վարիչի (ներկայացուցչի)>> բառից հետո ավելացնել <<դասընթացը վարող դասախոսի>> բառերը:
3. 5.1-րդ կետում <<ռեկտորատին>> բառը փոխարինել <<ռեկտորատի անդամներին>> բառերով:
4.5.1 կետում <<ռեկտորատում գտնվող համակարգչի>>. բառերը փոխարինել <<ռեկտորի և ուսումնական գծով պրոռեկտորի համակարգիչների>> բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


             ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ`                                            Մ.Մ. Մինասյան          

 

 

  ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<<31>> հոկտեմբերի 2013թ.                                                                                                   N02-Ն

<<ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ>>
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Արցախի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` համալսարան) կանոնադրության 13-րդ կետի 14-րդ ենթակետով և համալսարանի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով` ԱրՊՀ գիտական խորհուրդը որոշում  է.
1.  Սահմանել համալսարանում հայցորդների ձևակերպման հետևյալ չափանիշները.
1.1 ունենալ երկու տպագրված հոդված ՀՀ ԲՈՀ-ի կողմից երաշխավորված հանդեսներում,
1.2 ստանալ մասնագիտական ամբիոնի դրական եզրակացությունը,
1.3 ստանալ ղեկավարի գրավոր համաձայնությունը:
2.  Հայցորդության ձևակերպման գործընթացը համալսարանում կազմակերպել տարին երկու անգամ` սեպտեմբերի 1-ից 20-ը և հունվարի 11-ից 30-ը: Ներկայացման ենթակա փաստաթղթերն են.
2.1 Դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2.2 հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքի մասին հաշվետվությունների ցուցակը,
2.3 կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3X4 չափսի),
2.4 քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):
Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:
3. Սահմանել, որ որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:
4. Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
5.  Հայցորդների կցումը համալսարանին ձևակերպվում է տվյալ համալսարանի ռեկտորի հրամանով:
6. Համալսարանի ռեկտորը հայցորդի և նախատեսվող գիտական ղեկավարի հետ հարցազրույցի արդյունքների և համապատասխան ամբիոնի եզրակացության հիման վրա ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան հրամանագրում է հայցորդին` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին:
7.  Հայցորդները տարեկան մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում, որի հիման վրա ատեստավորվում են համալսարանի ամբիոնի կողմից: Ատեստավորումը չանցած հայցորդները ենթակա են ազատման:
8. Հայցորդները տվյալ համալսարանում անվճար օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից: Համալասարանի ռեկտորն աջակցում է նրանց և ատենախոսությունների վրա աշխատելու համար ստեղծում անհրաժեշտ պայմաններ:
9.  Համալսարանի ռեկտորին թույլատրվում է սահմանված կարգով կատարել հայցորդների գիտական ղեկավարների վարձատրությունը (տարեկան առնվազն 30 ժամ):
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

                ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ`                                                Մ. Մ. Մինասյան             

 


 
 
 ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
     <<31>> հոկտեմբերի 2013թ.                                                                                                           N03-Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾՙԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ՚  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ԱրՊՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի (այսուհետ գիտական խորհուրդ) կանոնակարգի 2,5-րդ կետը` գիտական խորհուրդը որոշում է գիտական խորհրդի կողմից 21.06.2012թ. հաստատված <<Արցախի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրերի կազմակերպման կանոնակարգ>>-ում 2.3.1.1 ենթակետից հետո ավելացնել 2.3.2 և 2.3.2.1 ենթակետերը հետևյալ բովանդակությամբ.
<<2.3.2 Կրթական կառուցամասի երկրորդ` <<Տեղեկատվական տեխնոլոգիաներ>> մոդուլն ունի չորս մակարդակ` 2-ական կրեդիտ բեռնվածությամբ: ՈԲ ծրագրի հնգամյա շրջափուլում այլ մասնագիտությամբ դասախոսի համար պարտադիր է երկու մակարդակի (<<Համակարգչային գրագիտություն>> և <<Լսարանային ցուցադրությունների պատրաստում>>) ուսումնասիրումը և յուրացումը` սույն մոդուլից ձեռք բերելով 4 կրեդիտ: Կրեդիտների առավելագույն քանակը տվյալ մոդուլի համար կազմում է 6:
2.3.2.1 <<Տեղեկատվական տեխնոլոգիաներ>> և <<Համակարգչից օգտվելու հմտություններ>> առարկայից մասնագիտացած դասախոսի համար շեմային է 3-րդ մակարդակը` ՙԿիրառական ծրագրային փաթեթներ՚: Եթե նա ունի տվյալ մակարդակի համար բավարար պատրաստություն, առանց դասընթացի մասնակցելու, հանձնում է ստուգարքը: Դրանից հետո պարտադիր է մասնակցությունը ևս 4-րդ մակարդակի` ՙՈւսուցողական Case-փաթեթների պատրաստում՚, ձեռք բերելով ևս պահանջվող 2 կրեդիտ՚:


                

           ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ`                                                   Մ.Մ.Մինասյան             

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                ՙ31՚ հոկտեմբերի 2013թ.                                                                                                          N04-Ն

 

ՙԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ՚ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՙԿրթության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ կետի և 2005 թվականի օգոստոսի 30-ին ՙԱրցախի պետական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ՙԱրցախի պետական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպության պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգի 25-րդ կետի պահանջներով` ԱրՊՀ գիտական խորհուրդը որոշում է
1.Հաստատել  ՙԱրցախի պետական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի  գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման սոցիոլոգիական հարցման կանոնակարգը և հարցաշարը` համաձայն հավելվածների /հավելված 1,2/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


              ԱրՊՀ գիտական խորհրդի նախագահ`                                                              Մ.Մ.Մինասյան