Արցախի պետական համալսարան

Հայրենիքն ազգի բնօրանն է, իսկ հայ ժողովուրդը՝ պատմության հետիոտն անցորդ: Այո, Արցախահայաստանն այն հայրենիքն է, որտեղ ժողովրդավարությունը ու ղեկավար ուժը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը: Իսկ արդի պայմաններում բոլոր գործառույթները պետք է ուղղված լինեն այդ խնդիրների լուծմանը: Պետք է վերագործարկել պետությունն ու ազգը՝ հանուն երկրի տնտեսական վիճակի կայունացման, ապաշրջափակման ու կենսականության ամրապնդման:

 Պատմության մեջ հայը դարավոր հաղթանակներ է կերտել՝ պետական մտածողության բաղադրիչի և սկզբունքային հայեցակարգի շրջանակներում կյանքի կոչելով բոլոր օգտակար և շահավետ գաղափարները:

Սարդարապատի ճակատամարտ: 1918 թ. մայիսի 21-29: Հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը պատմության մեջ մտավ «20-րդ դարի Ավարայր» անվամբ: Հայոց աշխարհում ծագած բոլոր պատերազմերն ու հաղթանակներն ինքնանպատակ չէին: Եվ պատահական չէ, որ Ավարայր- Սարդարապատը հայոց վերածննդի սկիզբն էր, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակը:

Պատահական չէ ասված՝ «Հայրենիքն ազգի կամ էթնոսի այն բնօրանն է, որտեղ այն ձևավորվել է իր լեզվով, մշակույթով ու կենցաղով, հասարակական և պետական կառուցվածքով, արարել ու սերնդափոխել է, ստեղծել և հաջորդ սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ»:

Սվետլանա Խաչատրյան

ՏՄՄ 1-ին կուրս