ректор 

ՌԵԿՏՈՐ

      ՄԱՆՈՒՇ  ՄԱՌԼԵՍՏԻ  ՄԻՆԱՍՅԱՆ

   Ծնվել է 1973թ. ապրիլի 22-ին ԼՂԻՄ Մարտունի քաղաքում, մտավորականի ընտանիքում:
   1980թ.-ից սովորել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1990թ.` ոսկե մեդալով:
  1990թ.ընդունվել և 1995թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում:
  1995թ. ընդունվել է Ադոնցի անվան գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժինը, որն ավարտել է 1998թ.:
   Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995թ. նոյեմբերից` Հայագրոբանկի ԼՂՀ Մարտունու մասնաճյուղում, սկզբում` որպես տնտեսագետ, ապա` առաջատար մասնագետ և գլխավոր հաշվապահ:   
   2000թ. մայիսից աշխատել է ԼՂՀ  Հարկային պետական վարչությունում (հետագայում ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն)` զբաղեցնելով «Ֆինանսահաշվային», «Առևտրի և սպասարկման ոլորտի վերահսկողության», «Կենտրոնացված ստուգումների»  բաժինների պետերի, այնուհետև` «Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման» վարչության պետի, իսկ 2005թ. հունվարից, ԼՂՀ վարչապետի որոշմամբ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնները:
  2002թ.-ից համատեղության կարգով աշխատել է Արցախի պետական համալսարանում: Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Տնտեսական բարեփոխումների ռազմավարությունը ԼՂՀ-ում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
   Աշխատանքային գործունեությունը զուգորդել է մի շարք դասընթացների, գիտական և միջազգային կոնֆերանսների մասնակցությամբ:
   2007թ. հոկտեմբերին ԼՂՀ նախագահի հրամանագրով  նշանակվել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի պաշտոնում:
   Մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է:
   2003թ. «Լեռնային Ղարաբաղի հարկային համակարգը» գրքի համար արժանացել է Եղիշեի անվան պետական մրցանակի:
   2013թ. օգոստոսի 14-ին ԱրՊՀ խորհուրդը  Մանուշ Մառլեստի Մինասյանին ընտրել է Արցախի  պետական  համալսարանի  ռեկտոր:

   2013թ. դեկտեմբերին Մ.Մինասյանին շնորհվել է դոցենտի կոչում:
   Ամուսնացած է, ունի մեկ որդի:

   Հեռ. (+374 47) 94 04 91

   E-mail: Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript