ՊՐՈՌԵԿՏՈՐՆԵՐ
Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր` Գեորգի Հրանտի Սահակյան - ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1956թ. Ստեփանակերտ քաղաքում: 1973թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով: Նույն տարում ընդունվել է և 1978թ. ավարտել Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնում, որպես դասախոս: ՌԴ մի շարք քաղաքներում` Վոլգոգրադ, Տագանրոգ, Մոսկվա, Դոնի Ռոստով քաղաքներում վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո մասնագիտացել է նաև ինֆորմատիկայի բնագավառում և ձեռնամուխ եղել այդ ուղղությամբ կադրերի պատրաստման գործին:
2001թ. ղեկավարում է ԱրՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնը:
2005թ. ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան: Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը դիֆերենցիալ օպերատորների սպեկտրալ տեսությունն է, որի ուղղությամբ հրատարակել է 25 գիտական հոդվածներ, մասնակցել գիտաժողովների, այդ թվում` միջազգային: Հեղինակ է 7 ուսումնական ձեռնարկների:
2003թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Նույն տարում պարգևտրվել է ԼՂՀ ԿԳՆ պատվոգրով` «Լավագույն գիտական աշխատանքի համար»: 2006թ. ՀՀ ԿԳՆ կողմից պարգևատրվել է կրթության և գիտության բնագավառում մեծ ներդրում ունենալու համար:
Աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ: Որպես «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության անդամ մասնակցել է մի շարք հայ-ադրբեջանական հակամարտության, մարդու իրավունքների վերաբերյալ և այլ թեմաներով խորհրդաժողովների:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Էլ.փոստ. ter_saak_george@mail.ru
Հեռ. (+374) 097 22 22 51
ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր` Վիտյա Բենիկի Յարամիշյան - հոգեբ.գիտ.թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1962թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում` մտավորականի ընտանիքում: 1979թ. գերազանց գանահատականներով ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել և 1983թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետը:
Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Շոշ գյուղի միջնակարգ դպրոցում` սկզբում կենսաբանության և քիմիայի ուսուցիչ, 1984թ.-ից` տնօրենի տեղակալ արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով: 1991թ. տեղափոխվել և նշանակվել է ԼՂԻՄ ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտի քիմիայի կաբինետի վարիչ: 1992թ. հունվարից անդամագրվել է Շոշի ինքնապաշտպանական ջոկատին, նույն թվականի սեպտեմբերից ծառայության անցել Ասկերանի Պաշտպանական շրջանի 31-րդ մոտոհրաձգային գումարտակում և որպես շարքային զինվոր` ակտիվորեն մասնակցել է ԼՂՀ տարածքային ամբողջականության համար մղված մարտերին` Շուշիի, Աղդամի, Մարտակերտի, Ֆիզուլիի ուղղություններում: 1993թ. սեպտեմբերից մինչև 1994թ. հունվար ծառայել է ԼՂՀ Մաքսային վարչությունում, 1994թ. փետրվարից` ԼՂՀ ՊԲ Ուսումնական զորամասում, որում զբաղեցրել է ակումբի պետի, հոգեբան-սպայի, գումարտակի և զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալների պաշտոնները: 2001թ.ին նշանակվել է ՊԲ շտաբի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի հասարակական-պետական պատրաստության և մշակութալուսավորչական աշխատանքի բաժանմունքի պետ, որտեղից էլ զորացրվել փոխգնդապետի զինվորական կոչումով: Զինվորական ծառայությանը զուգահեռ զբաղվել է գիտական և մանկավարժական գործունեությամբ և 2009թ. պաշտպանել թեկնածուական թեզ` ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հետազոտությունները վերաբերվել են զինվորական ծառայությանը նորակոչիկների սոցիալ-հոգեբանական հարմարման դժվարություններին և դրանց հաղթահարման ուղիներին: Հեղինակ է հինգ ուսումնական-մեթոդական ձեռնարկների և մենագրությունների, երկու տասնյակ գիտական հոդվածների: ՀՀ ԶՈՒ-ում ներդրվել են նրա կողմից մշակված մի շարք առաջարկություններ, այդ թվում` «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը»: Նրա «Բուհական հոգեբանության խնդիրները կրթական բարեփոխումների համատեքստում» մենագրությունը 2013թ. «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթում ԼՂՀ ԿԳՆ հրամանով ճանաչվել է հաղթող:
Մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Շուշիի ազատագրման համար», «Գարեգին Նժդեհ», «ԴրաստամատԿանայան», «ՀՀ ԶՈՒ 20-ամյակ», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանների մեդալներով, պատվոգրերով և դիպլոմներով:
2012թ. սեպտեմբերին նշանակվել է ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր:
Ամուսնացած է, ունի մեկ ուստր և երկու դուստր:
Հեռախոսներ` ներքին` 106, քաղաքային` (047)-94-91-48, բջջային` (097)-25-06-35, բնակարան` (047)-95-06-35
էլ. հասցե` vityayaramishyan@mail.ru
ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր` Վալերի Միքայելի Ավանեսյան - պ.գ.դ., պրոֆեսոր
Ծնվել է 1951թ. մայիսի 5-ին, ք.Ստեփանակերտում: 1968թ-ին ավարտել է տեղի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1969-73թթ. ուսանել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: Բուհն ավարտելուց հետո աշխատել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1973-74թթ. ծառայել է զինված ուժերում: 1976-78թթ. աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնում` որպես դասախոս: 1983թ. պաշտպանել է ատենախոսություն` «Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը Երկրորդ հանրապետության տարիներին (1848-1852թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1983-92թթ. աշխատել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնում` որպես վարիչ, այնուհետև` նույն ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար: 1996թ. ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Նապոլեոն 3-րդի կայսրությունը, պառլամենտը և գաղութատիրական քաղաքականությունը (1952-1970թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2000թ-ից ԱրՊՀ պատմության ամբիոնի պրոֆեսոր է: Հեղինակ է Ֆրանսիայի նոր պատմությանը վերաբերող մի շարք հրապարակումների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հեռախոսներ` ներքին` 117, բջջային` (097)-24-11-46, բնակարան` (047)-94-11-46
էլ. հասցե`
ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտորն է Ռուսլան Ավետիսյանը
Հեռ: 047-94-67-16: