Արցախի պետական համալսարան

Միջազգային գիտաժողով` նվիրված Ա.Ն.Օստրովսկու 190-ամյակին

Սույն թվականի ապրիլի 13 - ին ԱրՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` նվիրված ռուս դրամատուրգ Ա.Ն.Օստրովսկու 190-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում էին <<Ռուսաստան-Հայաստան>> բարեկամության միության նախագահ Մ.Ամիրխանյանը, բ.գ.դ., ՌԴ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր` հրավիրված քաղաքի տարբեր կրթօջախներից:
Արցախի պետհամալսարանի զոհված ուսանողների հուշակոթողին հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին:
Գիտաժողովի սկզբին ողջույնի խոսքով ելույթ ունեցան Ա.Ռ.Օսիպովը /ԼՂՀ ԿԳ նախարարություն/, Կ.Ի.Ալավերդյանը /Ստեփանակերտի պետ. դրամատիկական թատրոն/:
<<Հայաստանում և ԼՂՀ-ում անցկացվող Օստրովսկու մշակույթին նվիրված գիտա-փորձական գիտաժողովը կրկին անգամ վկայում է ռուս և հայ ազգերի հոգևոր բարեկամության մասին: Մեծ է Օստրովսկու դերը ինչպես ռուսական դրամատուրգիայի պատմության զարգացման մեջ, այնպես էլ համառուսական և համաշխարհային մշակույթի մեջ:
Օստրովսկու ստեղծագործությունները ուսումնասիրվում են նաև Արցախի պետհամալսարանում, որտեղ նրա իսկ հիմնման պահից գործում է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը:
Համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Միքայել Դավիթի Ամիրխանյանին` մարդու, որը իր ամբողջ կյանքը նվիրել է ռուս մշակույթին, նրա ավանդույթների պահպանմանը` Հայաստանում>>,- ասաց ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանը:
ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողները ներկայացրին Օստրովսկու <<Ամպրոպ>> պիեսը:
Գիտական միջոցառումը շարունակվեց ռուսական մշակույթի բարեկամների կենտրոնում և գիտական նիստերի նոր դահլիճում: