ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ |
18.05 2013 |
<<Համալսարան/արդյունաբերություն համագործակցություն` Վերջինս աշխատանքային այցով գտնվում էր արտերկրում: Համաժողովին մասնակցել է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: Ծրագրում ընդգրկված էին զեկուցումներ` տարբեր տեխնոլոգիական նորարարությունների, բուհերի և ձեռնարկությունների միջև համագործակցության, մասնագետների կրթման և այլ թեմաներով: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը և ՀՀ արդյունաբերողների և գործարարների Միության նախագահ Արսեն Ղազարյանը: Իրենց զեկուցումներում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը, ՀՊՃՀ, ԵՊՀ ռեկտորները և ուրիշներ նշեցին կրթական և բարձր տեխնոլոգիական համակարգերի միջև կապի զարգացման, նորարարական մտածողության համար բարենպաստ պայմանների ստեղծման, գիտակ մասնագետների պատրաստման, ձեռնարկությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, հեռանկարների և այլ թեմաների կարևորությունը: |