ՆՇՎԵՑ ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 21-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

21.05

2013

 berdzor

Մայիսի 18-ին լրացել է Լաչինի` պատմական Բերձորի (Քաշաթաղի շրջան), ազատագրման 21-ամյակը:

1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումից և մերձակա տարածքների կրակակետերի վերացումից հետո արցախյան ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր դրվեց բացել Շուշի-Լաչին-Զաբուխ` կենսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը: Մայիսի 18-ին Լաչինի ազատագրումից ընդամենը 2 օր անց` մայիսի 20-ին, Գորիս-Ստեփանակերտ ստեղծված միջանցքով ԼՂՀ մայրաքաղաք հասցվեց հարյուրավոր տոննա մարդասիրական բեռ` սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Սա է պատճառը, որ ճանապարհը ստացավ <<Կյանքի ճանապարհ>> անվանումը: Շուշիի, իսկ օրեր անց` Բերձորի ազատագրումը, դրեց մեծ հաղթանակի սկիզբը

Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցել են Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետը, հյուրեր Հայաստանից և Սփյուռքից: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգևներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց: Մասնակիցների թվում էր նաև ԱրՊՀ դասախոսների և ուսանողների մի խումբ ¥շուրջ 150 մարդ¤` ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանի գլխավորությամբ:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարևոր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական հաղթանակ, որը ճեղքեց մոտ 70 տարի տևած Արցախի շրջափակումը՝ հավելելով, որ առանց դրա անհնարին կլիներ պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու ազատությունը և կայուն հիմքեր ստեղծել նրա հուսալի զարգացման ու զորացման համար